Եվս մեկ քաղաք ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Գվատեմալայի Հանրապետության Սայասչեի քաղաքապետարանը ճանաչել է Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքը և աջակցում է ազատ ու ինքնավար պետության ստեղծմանը:

Հոկտեմբերի 21-ին Գվատեմալայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Կառլոս Լոպեսը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ճանաչում է Արցախի հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Այդ մասին տեղեկացնում է Հանրային հեռուստաընկերությունը։