Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը իր ֆեյսբուքյան էջում անձրադարձել է Բարգավաճ Հայաստան խմբակցության՝ 26 պատգամավորով ՍԴ դիմելու նախաձեռնությանը, այն դեպքում, երբ անհրաժեշտ է 27 պատգամավորի նախաձեռնություն․
«Մի քիչ մաթեմ մաթեմ իմացողից։ Երբ խոսքը գնում է մասերի մասին, ապա պետք է չափել մասերով։ 26 հոգին անում են 132 հոգու 26/132 մասը, որը թեթևակի փոքր է 1/5-ից։
Չի կարելի 132-ի 1/5 մասը հաշվել ու հետո մարդաքանակը սկսել կլորացնել։ Տառապանքս փորձ ունի։ ՀՊՏՀ-ում ատենախոսության պաշտպանություն էր տեղի ունեցել ու խորհուրդի անդամները մարդաքանակով կլորացրել էին ու ԲՈԿ-ին ու մի երիտասարդի գցել են դատական քաշքշուքի մեջ»։