ԴԻՆԳՈ Թիմը տեղեկացնում է․
Ուրախ ենք տեղեկացնել, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին գրած մեր բազմաթիվ հաղորդումներից մեկով վերջապես վարույթ ընդունվեց և հարուցվեց քրեական գործ:
Խոսքն այս դեպքի մասին է՝
https://www.facebook.com/watch/?v=274161813697049
Մենք շարունակելու ենք հաղորդում տալ մեզ հասած բոլոր դաժան դեպքերի մասին, եթե անգամ քրեական գործ հարուցվի միայն 100-ից մեկի դեպքում, մենք չենք հանձնվելու և շարունակելու ենք այնքան, մինչև ոստիկանությունը սովորի լուրջ վերաբերվել կենդանիների հետ կապված խնդիրներին:
Տարածեք, թող բոլորն իմանան: Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը ՔՐԵՈՐԵՆ ՊԱՏԺԵԼԻ Է: