Շուտով խիստ վերահսկողության է ենթարկվելու Սևանա լճում արդյունագործական ձկնորսությունը․ Նախարարը տեսանյութ է հրապարակել

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը իև ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ և տեղեկացրել, որ նախարարության կողմից մշակված կարգավորումների շնորհիվ շուտով խիստ վերահսկողության է ենթարկվելու Սևանա լճում արդյունագործական ձկնորսությունը։

«✅ Արդյունագործական որս իրականացնելու համար անհրաժեշտ է լինելու ունենալ Շրջակա միջավայրի նախարարության հետ կնքված պայմանագիր։Հայտերը պետք է ներկայացվեն ազգային պարկ` մինչև փորձարարական որսի մեկնարկը։

✅ Գործելու են Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկի կողմից հսկվող 17 տեղամասեր։

✅ Արդյունագործական որսով զբաղվող բոլոր ձկնորսները պարտավորված են լինելու ձկնորսությունն իրականացնել միմիայն վերոհիշյալ 17 հսկվող տեղամասերից՝ ունենալով համապատասխան փաստաթուղթ։

✅ Ափ վերադառնալիս որսված ձուկը կշռվելու է ափամերձ հատվածներում տեղակայված և համապատասխան գույքով զինված տեղամասում։

📌 Արդյունագործական ձկնորսությամբ զբաղվող մեր քաղաքացիներին հորդորում եմ արդյունագործական ձկնորսության հայտերը ներկայացնել մինչև փորձարարական նախագծի մեկնարկը։

Համապատասխան փաստաթղթերի բացակայության դեպքում կիրականացվի խիստ վարչարարություն։

Մեկտեղենք ուժերը, պահպանենք Սևանա լիճը, վերականգնենք լճի ձկնապաշարներն ու նպաստենք մեր սիրելի լճի էկոհամակարգի առողջացմանը՝ օրենքի_ուժով», գրել է նախարարը։

https://www.facebook.com/PetrosyanRomanos/videos/324628438732119/?v=324628438732119