Րաֆֆի Հովհաննիսյանի առեղծվածը

Րաֆֆի Հովհաննիսյանի առեղծվածը
Րաֆֆի Հովհաննիսյանի առեղծվածը

Րաֆֆի  Հովհաննիսյանի  մասին  շատերն  են  ծաղրանքով  ու  արհամարհանքով  խոսում:  Մանավանդ  պաշտոնյաներն  ու  նամանավանդ  կուսակցականները:

Մանավանդ  իշխանամետներն  ու  նամանավանդ  ընդդիմադիրները:  Իսկ   ժողովուրդը   շարունակում  է  համակրել  Րաֆֆի  Հովհաննիսյանին:  Ավելի  ճիշտ`  ժողովրդի  մի   մասը  շարունակում  է    հավատալ   Րաֆֆիին:   Համակրելով  ու  հավատալով`  ցավում  ու  ափսոսում  է  Րաֆֆիի  համար:  Վատագույն  դեպքում`  խղճում  է  Րաֆֆիին:  Մանավանդ  այն  օրվանից  հետո  սկսեցին  խղճալ,  երբ  Րաֆֆին   հայտարարեց,  որ  Սերժ  Սարգսյանը  միայն  իր  դիակի  վրայով  իշխանության  կգա:  Այդ  օրերին  հացադուլավոր  Րաֆֆիից  չհեռացող  չափազանց  տարեց  և  չափազանց  հեղափոխական  մի  կին  հուզված  ասաց.  «Թող  իշխանությունն  ու  ամեն  ինչ  մնա  Սերժին,  մենակ  թե`  Րաֆֆիիս  գլխից  մազ  չպակասի»: Ասացի,  որ  շատերը  ցավում  ու  ափսոսում  են  Րաֆֆիի  համար,  ոմանք  էլ  խղճում  են  նրան:  Այսուհանդերձ,  ինչու  են  ցավում,  ափսոսում  ու  խղճում.  չէ  որ  Րաֆֆին  սոցիալական  ու  ամեն  տեսակետից  անհամեմատ  լավ  վիճակում  է,  քան  իրենք`  նրան  խղճացողներն  ու  նրա  ցավը  տանողները: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/05/24/247040/