Երևանի նոր ոստիկանապետ է նշանակվել Արմեն Գասպարյանը

Երևանի նոր ոստիկանապետ է նշանակվել Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը:

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը: «Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ»,- ասաց Էդգար Ջանոյանը՝ հավելելով, որ Ոստիկանության պետի պաշտոնակատարի հրամանով պաշտոնից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանը։