Պուտինը պատմել է՝ ինչպես է իրեն զգում դուստրը Covid-19-ի դեմ պատվաստվելուց հետո

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր պատմել է, որ իր դուստրը ինքնուրույն է Covid-19-ի դեմ պատվաստվելու մասին որոշում կայացրել։

«Նա պատվաստվել է որպես կամավոր, ինձ հետ չի խորհրդակցել։ Նա աշխատանքի բերումով շատ է շփվում մարդկանց հետ և այդ պատճառով պետք է պաշտպանված լինի։ Պատվաստումն ստանալուց հետո առաջին օրը 38,4 ջերմություն է ունեցել, իսկ երկրորդ օրը՝ 37 ու մի քիչ ավելի։ 21 օր անց նա նորից է պատվաստվել, որից հետո նույնպես ունեցել է մի փոքր բարձր ջերմություն։ Մի քիչ առաջ հեռախոսով խոսել եմ նրա հետ, ասաց, որ իրեն լավ է զգում», – «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում պատմել է Պուտինը։

Նա նաև հավելել է, որ պատվաստվելուց հետո դստեր մոտ հայտնվել են հակամարմիններ, որոնք կպաշտպանեն նրան կորոնավիրուսի վարակից։