Դիմակ կրելու հետ կապված կարգավորումները Հայաստանում շարունակելու են գործել։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը։ Նա նշեց, որ այսուհետ կառավարությունը պետք է սահմանի դիմակի կրման անհրաժեշտությունը։
«Դիմակի կրման անհրաժեշտությունը սահմանելու դեպքում առողջապահության նախարարը պետք է հաստատի այն դեպքերը և անհատական պաշտպանության միջոցների ցանկը, որոնք պետք է կիրառվեն։ Նախնական՝ կարանտին սահմանելու որոշմամբ դիմակի հետ կապված կարգավորումները շարունակելու են գործել։ Այսինքն՝ այս օրենսդրական փաթեթը չի նշանակում, որ դիմակի կրման պարտադիր պահանջը հանվում է»,- հայտարարեց փոխնախարարը։