Ապամոնտաժվում են Սեւանի ափին գնվող Վլադիմիր Գասպարյանի առանձնատան՝ նշված նիշից ներքև գտնվող հատվածները: Այս մասին տեղեկացնում է Ջրային ռեսուրսների կառավարման մասնագետ և Ջրային կոմիտեի խորհրդական Սասուն Միրոյանը ֆեյսբուքյան էջում: Միրոյանը գրում է.
«Ինչպես որոշ ժամանակ առաջ նշել էի.
❗️Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող՝ ծովի մակերևույթից մինչև 1903մ նիշերի բոլոր շենք-շինությունները կապամոնտաժվեն❗️
Ներկա պահին ապամոնտաժվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան այն հատվածները, որոնք գտնվում են նշված նիշից ներքև: