«Օպերայի հարակից սրճարանատերերը պետք է հասկանան ու անգիր հիշեն, որ այդ տարածքը հանրային սեփականություն է»․ Ստյոպա Սաֆարյան

14-03-2019
2554 դիտում
«Օպերայի հարակից սրճարանատերերը պետք է հասկանան ու անգիր հիշեն, որ այդ տարածքը հանրային սեփականություն է»․ Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարայնի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Օպերայի հարակից սրճարանատերերը պետք է հասկանան ու անգիր հիշեն, որ այդ տարածքը հանրային սեփականություն է, որ նախորդ իշխանությունների սահմանած խաղի կանոններով ձեռք են բերել մի բան, որի հետ հանրությունը համաձայն չի եղել ու որը պետք է ավարտ ունենար: Ահա և ավարտը եկել է:

Հեղափոխությունը կամ դրանց իրենց մասնակցությունը (եթե անգամ դա եղել է) նրա համար չէր, որ հավերժացնեն այդ ապօրինությունը: Հետևապես, Երևանի քաղաքապետարանի գործողություններն ու պահանջը իրավաչափ են ու լավագույնը, ինչ կարող են անել, բանակցելն է, թե ուրիշ որ տարածք գնան, եթե ցանկանում են բիզնեսը շարունակել»: