Առաջին դասարանցիների թիվը նվազել է, սակայն մյուս տարի կշտկվի

02-09-2010
171 դիտում
Առաջին դասարանցիների թիվը նվազել է, սակայն մյուս տարի կշտկվի

Սեպտեմբերի 1-ը ԱՊՀ բոլոր երկրներում նշվում է որպես Գիտելիքի ու դպրության օր: Հայաստանի դպրոցներում եւս այսօրը նշանավորվում է տոնախմբությամբ`ծաղկեփնջերով, բարեմաղթանքներով եւ ուրախությամբ: Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության տվյալների, այս տարի առաջին դասարանցիների նախատեսվող թիվն մոտ 37 000 է, ինչը ՀՀ Կրթության եւ գիտության նախարարը մտահոգիչ է համարել: «Վերջին 20 տարվա ընթացքում մեր վիճակագրությունը վկայում է, որ հենց այս տարի են քիչ հաճախելու դպրոց: Մյուս տարի իրավիճակը փոքր-ինչ կշտկվի, քանի որ վերջապես կձեւավորենք 12-ամյա լիարժեք կրթություն»,- ասել է Արմեն Աշոտյանը: