Մկրտիչ Արզումանյանը հրաժարվել է վաստակավոր արտիստի կոչումից. «Անընդունելի եմ համարում ուժի կիրառումը անզեն ու խաղաղ ժողովրդի նկատմամբ»

22-04-2018
10582 դիտում
Մկրտիչ Արզումանյանը հրաժարվել է վաստակավոր արտիստի կոչումից. «Անընդունելի եմ համարում ուժի կիրառումը անզեն ու խաղաղ ժողովրդի նկատմամբ»

Դերասան Մկրտիչ Արզումանյանը հրաժարվել է ՀՀ Վաստակավոր արտիստի կոչումից, որը նրան շնորհել էր Սերժ Սարգսյանը՝ անցյալ տարի սեպտեմբերին։

Դերասանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝՝ նշելով, որ անըդունելի է համարում ուժի կիրառումը անզեն ժողովրդի հանդեպ։

«Անընդունելի եմ համարում ուժի կիրառումը անզեն ու խաղաղ ժողովրդի նկատմամբ։ Դատապարտում եմ իշխանության բռնի գործողությունները հայրենակիցներիս հանդեպ։ Հրաժարվում եմ այս կոչումից»,-նշել է նա իր գրառման մեջ։