«Այս հեղափոխությունը հաղթում է, որովհետեւ մարդկանց տասնամյակների վախը կոտրվեց». Լեւոն Բարսեղյան

27-04-2018
5572 դիտում
«Այս հեղափոխությունը հաղթում է, որովհետեւ մարդկանց տասնամյակների վախը կոտրվեց». Լեւոն Բարսեղյան

«Այս հեղափոխությունը հաղթում է, որովհետեւ մարդկանց տասնամյակների վախը կոտրվեց։ Մեկին, մյուսին նայեցին, տեսան, որ կարելի է չվախենալ սեփական արժանապատվության կռվում ու իրենք էլ գոտեպնդվեցին ու արիացան, բազմապատկվեցին ու ոգեշնչեցին այլոց, ստացվեց քաջերի անչափելի բազմություն,-իր ֆեյսբուքյան էջում գրում է Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։

«Իսկ նոր սերունդը, պակաս էր կաշկանդված եւ վախեցած, վախկոտ ավագները չկարեցան նոր սերնդին հաղթել ծածուկ եւ բացահայտ ահաբեկմամբ։ Նորերը կոփվել էին անցած տասնամյակի հասարակական քաղաքական վեճերում եւ բախումներում։ Հիմա կանգնեցին առաջնագծում եւ հաղթեցին։

Տեխնիկական մեթոդնեն ու մարտավարությունը կարեւոր է անշուշտ, բայց առաջին տեղում մարդկային արժանապատվության աներկբա ընկալումը եղավ, որ ահարկու զորությամբ թափեց արդարների վրա, բույն դրեց հոգիներում եւ առասպելական էներգիա հողորդեց նրանց։

Այս հեղափոխությունը վերադարձի կետն անցել է պատգամավորներին ազատ արձակելու պահին, բեկումը բռնակալի հրաժարականով է եղել։ Հիմա պարտության ոչ մի ճանապարհ չկա, մի քանիսն են մնացել որ ջանք են թափում ռեւանշի, բայց չի ստացվի, եթե անգամ ամբողջ աշխարհի զորքը բերեն մեզ վրա։ Չեմ չափազանցնում։ Չի ստացվի, որովհետեւ, այս կռիվը անարատ է, արարուոյան ւ արժանապատվության համար է, եւ հայրենիքի համար է, մեր երազանքների հայրենիքը անհնար է մեզնից խլել։ Հաղթելու ենք, որովհետեւ յուրաքանչյուրը իր մեջ գտավ հայրենիքը, հասկացավ, որ ենց ինքն է Հայաստանը։ Ստացվեց այնպես որ մենք դարձանք Հայաստանը։ Այդպես եմ հասկանում։

Հատուկենտք մնացին սա դեռ չընկալած, մի քիչ մնաց, նրանք էլ կմիանան արդար Հայաստանին, Արժանապատիվ եւ ազատ Հայաստանին»։