Էլ չեմ ասում՝ «խանութից վերցնել», չի կարելի. «Ալամեզոն» Բլոգ

15-09-2018
2267 դիտում
Էլ չեմ ասում՝ «խանութից վերցնել», չի կարելի. «Ալամեզոն» Բլոգ

Երբ նոր էի Ֆրանսիա եկել, առաջին երկու օրն էր կարծեմ, փողոցում զբոսնում էինք, բարեկամիս ասեցի.

- Վա՜յ, անձեռոցիկը մոռացել եմ, մտնենք խանութից վերցնենք:

Մի բոլ ծիծաղեց. 

- Ռոզա՛ ջան, ասա՝ գնենք:

- Ինչի՞, վերցնելը նույն գնե՞լը չի: 

- Էստեղ խանութից հանելը կամ վերցնելը նշանակում է... դե՜, ո՞նց ասեմ՝ վերցնել առանց վճարելու:

- Գողանա՞լ,- շշմեցի:

- Դե հա…

Չէ՛, նենց չէր, որ սուրբ էի, չգիտեի, որ հայերը կամ այլազգիները գողանում են: Բայց Հայաստանից մի տեսակ էնքա՛ն վերացական ես նայում էդ ամեն ինչին: Ինչ խոսք, անպատիվ բան է, բայց այլ իրականություն չկա. շատերն են խանութից վերցնում/ հանում:

Շատ հայեր էլ ամաչում ու դատապարտում են: Բայց «սո՛ւս մնացեք, ինչի՞ եք մեզ խայտառակ անում՝ դա ասելով»-ը իմ տարբերակը չէ: Բայց էլ չեմ ասում՝ «խանութից վերցնել», հասկանալով, որ երկակի իմաստ ունի… 

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog