«Պատիվ ունեմ» դաշինքը նախատեսում է ԱԺ առաջին նիստում Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծման նախաձեռությամբ հանդես գալ

«Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

«Հաշվի առնելով հետընտրական շրջանում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, Արցախին առնչվող բազմաթիվ նոր խնդիրները և մարտահրավերները՝ անվտանգայինից մինչև սոցիալական, մշակութայինից մինչև տնտեսական, ճիշտ եմ համարում ԱԺ մշտական հանձնաժողովների շարքում ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով։

«Պատիվ ունեմ» դաշինքը նախատեսում է ԱԺ առաջին նիստում հանդես գալ նման նախաձեռնությամբ և լրացուցիչ հիմնավորումներով»։