Տեր Գարեգինի նկատմամբ մեկ ամիս ժամկետով որպես խափանման միջոց կիրառվեց կալանքը՝ ակնհայտ անհիմն միջնորդության պայմաններում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Պետրոս Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում և թեմի տասնյակ հոգևորականների տարել քննչական կոմիտե: Թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին մեղադրանք է առաջադրվել, ապա ներկայացվել նրան կալանավորելու միջնորդություն։



















