Անտանելի ծանրամարս ֆրանսիական ռակլետ  ու հայկական խաշ՝  նման ու տարբեր․ «Ալամեզոն» Բլոգ

08-11-2018
449 դիտում
Անտանելի ծանրամարս ֆրանսիական ռակլետ  ու հայկական խաշ՝  նման ու տարբեր․ «Ալամեզոն» Բլոգ

Ռակլետ տեսակի պանիրը ծագումով շվեյցարական է, սակայն տարածված է գրեթե ամբողջ Եվրոպայում, Ֆրանսիան էլ, իհարկե, անմասն չի մնացել այդ հաճույքից։

Իսկ ռակլետ ուտեստը տարածում է գտել հենց այս պանրի շնորհիվ, որը տաքացնում են, հալեցնում և լցնում կարտոֆիլի վրա։ 

Հենց առաջին անգամ, որ համտեսեցի, այն նմանեցրեցի խաշին, այն առումով, որ անտանելի ծանրամարս էր։ Պատկերացրեք՝ հիպերկալորիական պանիրը ավելացնում ես կարտոֆիլին և «սալառատ» խոզապուխտին։ 

Ռեստորաններում դեռ պահպանվում է ավանդույթը. մեծ կտոր պանիրը հալեցնել, որն անում է մատուցողը հյուրերի համար, որոնք առաջին անգամ են փորձում, տպավորիչ է։ Իսկ պրակտիկ եվրոպացիները պանիրը գնում են արդեն շերտատած։

Իսկ ռակլետի ժամանակակից սարքը բավական մատչելի է։

Մենք էլ խաշի պես ռակլետն ուտում ենք հիմնականում ցուրտ եղանակին և ամբողջ ընտանիքով՝ մեծ խմբով։

Ձեր՝ Ռոզա Սարգսյան Ֆենդեր

MediaLab Blog