Ինչ ցույց տվեցին Եվրոպական խորհրդարանում քննարկումները․ Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրել է․

Եվրոպական խորհրդարանում քննարկումները ցույց տվեցին,

1. թե այդ պատգամավորների երկրներն ինչպես են եռում Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ. ամենախիստ պատժամիջոցների դիմելու կոչերն ու առաջարկություններն էին հնչում,

2.թե մեր երկրի ու վարչապետի, ՀՀ ու Արցախի նախագահների, ԱԳ նախարարի, բոլորիս մեսիջները որքան լավ են տեղ հասել. բացառիկ կրկնում էին դրանք’ Թուրքիան Ադրբեջանի ու տեռորիստների հետ համատեղ հերթական ցեղասպանության փորձ է կատարում, պետք է պատժել ու իր բունը մտցնել,

3. որքան մեծ գործ է արել մեր Սփյուռքը հարցը միջազգայնացնելու, հնչեղություն տալու ու միջազգային հանրությանը գործել պարտադրելու ուղղությամբ,

4. որքան մաքրամաքուր է մեր հերոս զինվորների, սպաների, հրամանատարների ու ժողովրդի գոյամարտը, որ այն որևէ կասկածի տեղիք չի թողել դրսում։

Չենք բավարարվում եղածով։ Կրկնապատկում, բազմապատկում ենք մեր ջանքերը։ Շարունակում են հիմնադրամին հանգանակությունը։ Հերոսաբար ընկած եղբայրներին ասում ենք Փառք, ու շարունակում ավարտին հասցնել նրանց չտեսած հաղթանակը։