Գալուստ Սահակյանի սենսացիոն հայտարարությունը

Գալուստ Սահակյանի սենսացիոն հայտարարությունը
Գալուստ Սահակյանի սենսացիոն հայտարարությունը

Մարտի մեկի դեպքերը բացահայտվելու են, բայց ոչ պորվոկատորների միջոցով, այլ լուրջ մարդկանց միջոցով, այսօր խորհրդրանում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա հայտարարեց, որ լուրջ ուժը ըստ էության ՀՀԿ-ն է և ընդդիմադիր դաշտից շատ քաղաքական գործիչներ:

«Դուք պատկերացնում եք` մարդն ինչքան բացասական լիցքերով պետք է տոգորված լինի, որ գրավոր նախօրոք մի օր առաջ անպայման գրի, որ անպատվի: Սովորաբար Ազգային ժողովում կրքերը հասունանում են, երբ բանավոր ես խոսում: Իմիջիայլոց, ես բավական լավ եմ համարում պարոն Ջհանգիրյանի ելույթը և նախագիծը ներկայացնելը, որովհետև պրոֆեսիոնալ կարողություններով հասկանալի դարձրեց, թե ինչ է ուզում: Բայց քաղաքական որոշում կայացնողներից երբեք դա չզգացի: Ձեր ելույթներում հանձնաժողովի եզրակացության փաստաթուղթը ներկայացրեցիք, այսինքն` հանցագործը մենք ենք, և դուք պիտի գաք հանցագործների հետ նիստեր անեք, խնդիրներ լուծեք: Մի առիթով ասել եմ` մի վարկաբեկեք մեր երկրի առաջին նախագահին` Լևոն Տեր-Պետրոսյանին, գոնե մի քիչ նմանվեք: Էդ պրովոկացիոն ելույթները` մայդանական ոճով: Մի անգամ ոգևորվեցիք արաբական աշխարհի խառնաշփոթով, հիմա էլ ոգևորվել եք Մայդանով»- ասաց նա:

Գալուստ Սահակյանի խոսքով` մեր Մայդանը եղել է 88 թվականին և ավելի հզոր: Դա, ըստ նրա, ազգային կռիվ էր ամենամեծ կայսրության դեմ, մենք ստեղծել ենք պետություն, այդ պետությունը ղեկավարում են պետություն ստեղծողները:

«Ուկրաինացիները ամբողջապես վերացրեցին իրենց պետությունը, այսօր պետություն չէ դա, ամբողջ աշխարհը խառնվել է, որ ֆինանսավորի, պետություն դառնա: Իսկ մեր դառը վիճակում ոչ մեկը մեր ձեռքը չէր սեղմում, և մենք դարձանք պետություն: Ձեր հարցադրումները պոպոլուզիմ չեն, քաղաքական պրովոկացիաներ են: Իմիջիայլոց, ինչ իմացաք, որ մենք դեմ ենք լինելու և ձեր ելույթներում արդեն մեր դեմերի պատասխաններն էիք տալիս»,- ասաց նա:

Գալուստ Սահակյանը նշեց, որ այն ժողովուրդը, որը մարտի մեկին պետք է հավաքվի հրապարակում, դա նաև իրենց ժողովուրդն է: «Մի սեփականաշնորհեք, նույնիսկ կարող է մեզ չսիրեն, բայց մեր ժողովուրդն են, մենք ցավում ենք էդ ժողովրդի համար: Մենք ավելի շատ ենք ուզում բացահայտումները լինեն, բայց դուք բացահայտող չեք, ոչ էլ մենք»,- նշեց Սահակյանը: Կարդալ ավելին