«Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհանգստացնող է»․Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ԱՄՆ-ին եւ Իրանին անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի վատթարացում թույլ չտալու համար։

«Քիչ առաջ ավարտվեց ինձ մոտ հրավիրված խորհրդակցությունը, որտեղ քննարկեցինք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները եւ դեռեւս ուրբաթ օրը այդ կապակցությամբ իմ տված հանձնարարականների կատարման ընթացքը,-նշել է Փաշինյանը:

Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհանգստացնող է: Մեր դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների մեջ եւ մեր հույսն ու կոչն է մեզ համար բարեկամական Իրանին ու ԱՄՆ-ին՝ անհապաղ ձեռնարկել բանակցություններ՝ իրավիճակի հետագա վատթարացում թույլ չտալու համար»: