Մեր կին զինծառայողները այնքան պրոֆեսիոնալ հակատանկիստ են, որ նույնիսկ գետնի վրա շարժվող մեկ ճանճ չի վրիպում նրանց խոցումից․ Արծրուն Հովհաննիսյան

Արցախյան այս պատերազմում առանձահատուկ են կին զինծառայողները։ Օրինակ՝ կին զինծառայողն իր 6 ամսական երեխային թողել է մոր խնամքին ու եկել պատերազմ․ գերպրոֆեսիոնալ զինվորական։ Այդ մասին այսօր Հայկական միասնական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը։

Նաև ասաց, որ այսօր հինգ հակատանկիստ կնոջ է տեսել, որոնք նույնպես գերպրոֆեսիոնալ պայմանագրային զինծառայողներ են։

«Նրանք շահագործում են մեր ԶՈՒ-ի ամենալավ հակատանկային միջոցներից մեկը։ Կարելի է ասել, որ նույնիսկ գետնի վրա շարժվող մեկ ճանճ չի վրիպում նրանց հակատանկային միջոցների խոցումից», -նշեց նա։