Թուրքիայի տնտեսությունը մեծ կախում ունի եվրոպական երկրներից ու նրանց կողմից պատժամիջոցների կիրառումը մեծ հարված կլինի այդ երկրի տնտեսությանը․ Պատգամավոր

Ազգային ժողովի պատգամավոր, ֆինանսավարկային հանձնաժողովի անդամ Արտակ Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Թուրքիայի տնտեսությանը․

Քանի որ մենք պատերազմում ենք նաև Թուրքիայի դեմ, կարծում եմ չափազանց կարևոր է նաև Թուրքիայի տնտեսական հենքը թուլացնելը։ Նայում եմ 2020թ․ հունվար-հուլիսի Օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) դինամիկան Թուրքիայում ու տեսնում եմ, որ ՕՈՒՆ-ի ընդհանուր ծավալի շուրջ 70% բաժին է ընկնում Եվրոպային, այսինքն Թուրքիայի տնտեսությունը բավական մեծ կախում ունի եվրոպական երկրներից ու նրանց կողմից պատժամիջոցների կիրառումը մեծ հարված կլինի Թուրքիայի տնտեսությանը։

Հարգելի Եվրոպական երկրներ, եթե արդեն իսկ արձանագրել եք, որ Թուրքիան եվրոպական ընտանիքին հարիր վարքագիծ չի դրսևորում միգուցե սկսեք տնտեսական պատժամիջոցներից ու որպես առաջին քայլ արգելեք Ձեր ռեզիդենտներին Թուրքիայում ներդրումներ կատարել։Որպեսզի պարզ լինի ներկայացնեմ նաև Եվրոպայում այն երկրները որոնց մասնաբաժինը էական է եղել 2020թ հունվար-հուլիսի արդյունքներով (ներկայացրել եմ 4%-ից բարձր ՕՈՒՆ կատարած եվրոպական երկրները)։

Ինչպես նկատում եք նշված երկրները կայուն հետաքրքրություն են ցույց տվել Թուրքիայում ներդրումների նկատմամբ, որի մասին է վկայում նաև 2019թ ամփոփ վիճակագրությունը։ Այս երկրների կողմից պատժամիջոցների կիրառումը չափազանց կարևոր է ընդհանուր համատեքստում։

#What_can_be_done_by #Europe #Sanctions_Turkey #FDI Քանի որ մենք պատերազմում ենք նաև Թուրքիայի դեմ, կարծում եմ չափազանց…

Posted by Artak Manukyan on Saturday, October 10, 2020