Լավրովի հետ հեռախոսազրույցում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները վերահաստատել են, որ հավատարիմ են պայմանավորվածություններին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցներում վերահաստատել են, որ հավատարիմ են հակամարտության գոտում հրադադար հաստատելու պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 9-ի խորհրդակցությունների արդյունքում։ Այդ մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳ նախարարությունը։

Ըստ աղբյուրի, կողմերը ընդգծել են հոկտեմբերի 9-ին Մոսկվայում ունեցած պայմանավորվածություններին խոստորեն հետևելու անհրաժեշտությունը։