ԱՄՆ-ն կոչ է անում Թուրքիային դադարեցնել ԼՂ հակամարտության գոտում Ադրբեջանին աջակցելը

Թուրքիան իր աջակցությունն է ապահովում Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, և Վաշինգտոնը կոչ է անում չանել նման բան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հոկտեմբերի 14-ին հեռախոսային ճեպազրույցի ընթացքում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն:

«Մենք տեսել ենք, որ Թուրքիան սկսել է իր աջակցությամբ ապահովել Ադրբեջանին: Մենք դիմել ենք բոլոր միջազգային խաղացողներին, որպեսզի նրանք չմիջամտեն տարածաշրջանի իրավիճակին», – ասել է Պոմպեոն: