ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռ․ Էրդողանի հետ։ Այդ մասին տեղեկացնում է ՌԻԱ-նովոստի գործակալությունը։ Ըստ աղբյուրի, երկու երկրների նախագահները քննարկել են արցախա-ադրբեջանական սահմանին ստեղծված լարված իրավիճակը։
Նշվում է, որ կողմերը կարևորել են հումանիտար հրադադարի իրականացումը: Նրանք հանդես են եկել քաղաքական գործընթացի ակտիվացման օգտին, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից մշակված սկզբունքների շուրջ։
Պուտինը նաև մտահոգություն է հայտնել Արցախի հակամարտությունում մերձավորարևելյան տարածաշրջանից գրոհայինների ներգրավման առնչությամբ։
Նա նաև հույս է հայտնել, որ Թուրքիան կառուցողական ներդրում կունենա Արցախում ստեղծված լարվածության թուլացման հարցում։