«Բժիշկներն այսօր մեր զինվորների կյանքի համար են կռիվ տալիս, շնչառական սարքերն այսօր մեր հերոս զինվորներին են պետք, խնդրում եմ պահպանեք կանոնները»․ Գայանե Աբրահամյան

Իմ շատ սիրելի հայրենակիցներ ❗

Կորոնավիրուսի թվերը ռեկորդային են, հասկանալի է` այսօր շատ ավելի մեծ արհավիրքի դեմ ենք պայքարում ու դա երկրորդային է թվում, բայց հիշե’ք, բժիշկներն այսօր մեր ԶԻՆՎՈՐՆԵՐԻ կյանքի համար են կռիվ տալիս, շնչառական սարքերն այսօր մեր ՀԵՐՈՍ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ են պետք, հիվանդանոցներն ազատ պետք է լինեն եւ հնարավորինս զերծ վարակից։

ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, աղաչում եմ պահպանեք կանոնները, դիմակ կրեք, պահեք սոցիալական հեռավորությունը, հանդիմանեք նաեւ խանութներում եւ այլ փակ տարածքներում դիմակ չկրողներին, այսօր հանուն մեր զինվորների թիկունքը պետք է առողջ ու ամուր պահենք։

ՀԱՆՈՒՆ ԶԻՆՎՈՐԻ, ՀԱՆՈՒՆ ԱՌԱՋՆԱԳԾԻ ԱՄՐՈՒԹՅԱՆ ԵՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ կրեք դիմակ ու պահպանեք բոլոր կանոնները։