Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի կոչում շնորհելու մասին

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի կոչում շնորհելու մասին։

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Վիկտորի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ շնորհել գեներալ-գնդապետի զինվորական կոչում: