Արցախի նախագահը Ջալալ Հարությունյանին է հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները․ Տեսանյութ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ջալալ Հարությունյանին է հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները։ Այդ կապակցությամբ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցներԱյսօր այցելել եմ Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոն և բարձրաստիճան հրամկազմի ներկայությամբ նախարար Ջալալ Հարությունյանին հանձնել գեներալ-լեյտենանտի զինվորական ուսադիրները:

Պատերազմն, իհարկե, չի ավարտվել, բայց մարտունակության, արհեստավարժության, վճռականության և հայրենասիրության այն բարձր մակարդակը, որն ունի մեր բանակը, վստահություն և ոգևորություն է ներշնչում:

Ի զեն՝ հանուն մեր սուրբ հայրենիքի»:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/707403616548024