Ակնկալում ենք, որ միջազգային հանրությունն ակտիվ կլինի թուրքադրբեջանական ահաբեկչության հանցանքներն ու ցեղասպանական սպառնալիքները դադարեցնելու հարցում․ Մայիլյանը՝ Պոմպեոին

Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ԱՄՆ Պետքարտուղարի հայտարարությանը․

«Ուրախ եմ, որ պետքարտուղար Պոմպեոն վերահաստատեց մեր ընդհանուր տեսլականը, որ ադրբեջանաղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով։

Կարևոր է համոզվել, որ Թուրքիան կդադարի դրդել Ադրբեջանին և միջազգային ահաբեկիչներին շարունակել անմարդկային ագրեսիան՝ ընդդեմ ժողովրդավարության։

Մենք կիսում ենք պետքարտուղար Պոմպեոյի հույսը, որ հայերն ի վիճակի կլինեն պաշտպանել իրենց Ադրբեջանի գործողություններից։

Միաժամանակ, ակնկալում ենք, որ միջազգային հանրությունն ակտիվ կառուցողական դերակատարում կունենա Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների եռամիասնության՝ մարդկության դեմ ուղղված հանցանքներն ու ցեղասպանական սպառնալիքները դադարեցնելու հարցում։ Արցախի Հանրապետության անկախության ճանաչումն անհրաժեշտ է՝ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար»։

I am glad Secretary Pompeo reiterated our shared vision that the resolution of Azerbaijan-Karabakh conflict is possible…

Posted by Masis Mayilian / Մասիս Մայիլյան on Thursday, October 15, 2020