Ի՞նչ տարբերություն հրադադարի և զինադադարի միջեւ. Ռազմական փորձագետի պարզաբանումը

Լուսանկարը՝ «SputnikArmenia»

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում մեկնաբանել է հրադադարի և զինադադարի տարբերությունը։ Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտարարվեց, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Ռազմական փորձագետը պարզաբանում է.

«Հրադադարը և զինադադարը տարբեր բաներ են։ Որպես կանոն հրադադարը կարճաժամկետ է լինում, մի քանի օր է տևում, իսկ զինադադարը երկարաժամկետ ռազմական գործողությունների դադարեցում է։

Հրադադարը ձեռք է բերվում բանավոր, իսկ զինադադարի դեպքում լինում է պաշտոնական փաստաթղթի ստորագրում։

Զինադադարից հետո կարող է լինել նաև հաշտության պայմանագրի ստորագրում, դա արդեն կախված ռազմական գործողությունների ընթացքից ։Բայց մեր դեպքում զինադադար տերմինի դեմն ունենք մարդասիրական տերմինը, որն արդեն փոխում է էությունը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար»: