Քաղաքապետարանն արտոնել է ընդդիմության հանրահավաքը Ազատության հրապարակում

Քաղաքապետարանն արտոնել է ընդդիմության հանրահավաքը Ազատության հրապարակում
Քաղաքապետարանն արտոնել է ընդդիմության հանրահավաքը Ազատության հրապարակում

Երեւանի քաղաքապետարանն երեք տարվա մեջ առաջին անգամ արտոնել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը Ազատության հրապարակում: Այդ մասին այսօր` ապրիլի քսանվեցին հայտարարությամբ է հանդես եկել Կոնգրեսը` տեղեկացնելով, որ հանրահավաքը կայանալու է Ազատության հրապարակում:

Ընդ որում, ինչպես նշված է Կոնգրեսի հայտարարության մեջ, «Երեւանի քաղաքապետարանը հանրահավաքի տեղի մասին կազմակերպիչների լրացուցիչ նամակի հիման վրա վերանայել է իր նախորդ՝ ապրիլի 13-ի թիվ 62 որոշումը եւ նոր՝ թիվ 84 որոշմամբ ի գիտություն է ընդունել հանրահավաքը Ազատության հրապարակում անցկացնելու իրազեկումը»։

«Այս առիթով Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է բոլորին։ Ազատ խոսքի, ազատության եւ անկախության ծննդավայր խորհրդանշական հրապարակը այլեւս կծառայի նույն ազատ խոսքի տարածմանը, իրական ազատության ձեռքբերմանը եւ Հայաստանի անկախության ամրապնդմանը»,- գրված է Կոնգրեսի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում առաջին իրազեկված հանրահավաքը տեղի կունա ապրիլի 28-ին:

 

© Medialab.am