Հարավային ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի գրոհող 4 տանկ. ՊՆ խոսնակ

Հարավային ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի գրոհող 4 տանկ։

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային թևում հակառակորդը կիրառում է մեծ թվով ԱԹՍ-ներ և հրետանային միջոցներ։

Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Հայաստանը և Ադրբեջանը մարդասիրական զինադադարի մասին որոշում էին կայացրել: Որոշման համաձայն, հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատվում էր մարդասիրական զինադադար: