Մենք պետք է պարզաբանում ստանանք, թե արդյո՞ք ՆԱՏՕ-ի ղեկավարությունը Թուրքիային կանաչ լույս ցույց տվել է, որ նա անի այն, ինչ հիմա է անում․ ՀՀ նախագահի հարցազրույցը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականին։

Մասնավորապես պատասխանելով հարցին, թե հայկական Սու-25-ի՝ թուրքական F-16 կործանիչի կողմից խոցված լինելու փաստեր ինչո՞ւ չեն ներկայացվել, օրինակ՝ հրթիռների բեկորներ։

Ի պատասխան ՀՀ նախագահը ասել է․

Ինչու ապացույցներ չեն ներկայացվել … Դա չի արվում լրագրողական կամ հասարակական մակարդակում: Հատկանշական է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Իսկ ի՞նչ է անում ՆԱՏՕ-ի անդամ երկիրը Ադրբեջանում, և ինչու՞ է կռվում Ղարաբաղում: Հարց՝ ՆԱՏՕ-ն Թուրքիային կանաչ լույս տվե՞լ է դրա համար: ՆԱՏՕ-ի կանոնադրությունը թույլ տալի՞ս է դաշինքի անդամներին՝ օգտագործել դաշինքին պատկանող կամ երրորդ երկրներում ՆԱՏՕ-ի օժանդակությամբ ստեղծված զենքեր և տեխնոլոգիաներ, ներգրավել ՆԱՏՕ-ի շրջանակում վերապատրաստված մարդկանց։

Եթե խոսում ենք F-16-ի մասին, ապա առաջին փաստաթղթերը պետք է ներկայացվեն ՆԱՏՕ: Մենք պետք է պարզաբանում ստանանք, թե արդյո՞ք դաշինքի ղեկավարությունը Թուրքիային կանաչ լույս ցույց տվել է, որ նա անի այն, ինչ հիմա է անում: Խոսքը միայն F-16- ի մասին չէ: Թուրքական արտադրության ՝ Bayraktar ԱԹՍ-ները, ամեն օր ինտենսիվորեն օգտագործվում են ոչ միայն ռազմաճակատում, այլ նաև խաղաղ բնակիչների դեմ: Այդ ԱԹՍ-ները ՆԱՏՕ-ի արտադրանք են, քանի որ դրանց առանձին բաղադրիչները ստեղծվել են ՆԱՏՕ-ի տարբեր երկրներում ՝ Ավստրիայից մինչ Կանադա:

Հարց- Այդ դեպքում, հիմա Երևանի և ՆԱՏՕ-ի կառույցների միջև կա՞ն որոշակի շփումներ։ Այս հարցերն ուղղե՞լ եք Բրյուսելին։

– Որպես նախագահ՝ ես նման հարցադրում եմ անում, երբ հարցազրույց եմ տալիս ձեզ կամ, ենթադրենք, CNN-ին։ Այսինքն, ես նման հարցադրումներ անում եմ ոչ թե գաղտնի, այլ հրապարակայնորեն։ Այս հարցերը, բնականաբար, տալիս են ԱԳՆ-ն և պաշտպանության նախարարությունը։ Հայաստանը շատ երկրների նման գործընկերային հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի հետ։ Այդ մակարդակով հարցադրումներ են արվում։ Ես գործում եմ հանրային քաղաքականության գործիքների օգնությամբ։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում