Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի հրաժարականի, ԲՀԿ-ի եւ ընդդիմություն դառնալու մասին

Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի հրաժարականի, ԲՀԿ-ի եւ ընդդիմություն դառնալու մասին
Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի հրաժարականի, ԲՀԿ-ի եւ ընդդիմություն դառնալու մասին

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօրվա ասուլիսում անդրադառնալով իշխանությունների նախաձեռնած Սահմանադրական բարեփոխումներին՝ ասաց, որ դրանք հրատապ չեն, քանի որ երկրում կան ավելի կարևոր խնդիրներ՝ սոցիալ-տնտեսական:

Նա ասաց, որ միաժամանակ ՕԵԿ-ը քննարկումներից չի խուսափի: Նա նշեց, որ թեև Սերժ Սարգսյանի հետ ընկերներ են, սակայն լինում է այնպես, որ ընկերները գնում են ամեն մեկն իր ճանապարհով:

«Մեր ճանապարհները բաժանվել են: Իհարկե, ես քննադատելու եմ բոլոր այն քայլերը, որոնք սխալ են, միաժամանակ պատրաստ ենք աջակցել այն քայլերին, որոնք ընդունելի են մեզ համար»,- ասաց նա:

Հարցին, թե ՕԵԿ-ը կհամագործակցի՞ քառյակի հետ, նա պատասխանեց, որ մտադիր չեն որևէ ուժի տեղը զբաղեցնել, սակայն պատրաստ են համագործակցության բոլոր ուժերի, այդ թվում՝ քառյակի մաս կազմող քաղաքական ուժերի հետ:

Հարցին, թե հնարավո՞ր են Հայաստանում արտահերթ ընտրություններ, Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ամենատարբեր զարգացումներ կարող են լինել Հայաստանում: Նա ասաց, որ նման քաղաքական զարգացումները չի բացառում, ՕԵԿ-ը կգործի իր քաղաքական առաջնահերթություններից ու սկզբունքներից ելնելով: Հարցին, թե ՕԵԿ-ի օրակարգում Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը կա՞, նա ասաց, որ եթե ինքը պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը, դա կլինի իր կողմից ոչ բարոյական քայլ, քանի որ վեց տարի աշխատել են միասին: Արթուր Բաղդասարյանն ասաց, որ Սերժ Սարգսյանն ինքն է հայտարարել հեռանալու մասին, այս պայմաններում անիմաստ է հրաժարական պահանջելը:

Անդրադառնալով Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության գործունեությանը՝ Բաղդասարյանն ասաց, որ չնայած իրենք եղել են կառավարության կազմում, բայց այդ կառավարության հրաժարականը տեղին էր, ավելին, ուշացած:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: