Ֆրանսիան և ԵՄ-ն պատրաստ են օգնել Թուրքիային և Հունաստանին

Էգեյան ծովի ավազանում 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինն իր թվիթերյան էջում գրել է, որ Ֆրանսիան պատրաստ է անհապաղ օգնել Թուրքիային և Հունաստանին, եթե երկու երկրների կառավարություններից որևէ մեկը հայտարարի  դրա կարիքի մասին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նման հայտարարությամբ է հանդես եկել նաև ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ նշելով, որ ԵՄ-ն հետևում է Էգեյան ծովի ավազանում տեղի ունեցած երկրաշարժի վերաբերյալ Հունաստանի և Թուրքիայի տարածած հայտարարություններին: Նա հավելել է նաև, որ ԵՄ-ն պատրաստ է օգնել կողմերին: