Զոհված զինծառայողը Աբովյան քաղաքից էր, իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Բաբակեխյանների ընտանիքին․ ՀՀ Կոտայքի մարզպետ

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Քիչ առաջ խորը կսկիծով տեղեկացա, որ ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Գարեգին Կամոյի Բաբակեխյանը:

Զինծառայողը Աբովյան քաղաքից էր:

Իմ ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Բաբակեխյանների ընտանիքին, հարազատներին և ծառայակիցներին:

Համբերություն բոլորիս 🙏🙏🙏:

Նշեմ, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»: