Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտին: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։

Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ հայկական ուժերն ունեն իրենց առջև դրված խնդիրները վստահորեն կատարելու բավարար հնարավորություններ, իսկ հրադադարի պահպանումը հնարավոր է ապահովել միայն միջազգային վերիֆիկացիոն միջոցների կիրառման պարագայում:

Դեսպանը Լաքոտը նշել է հրադադարի պայմանավորվածությունների պահպանման անհրաժեշտությունը։

Նշենք, որ մինչ այդ Պաշտպանության նախարարը հանդիպել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ։