Փոխվարչապետը, չնայած COVID-19-ի թվերի աճին, լոքդաունի անհրաժեշտություն չի տեսնում

ՀՀ կառավարությունը, չնայած կորոնավիրուսային հիվանդության թվերի աճին, լոքդաունի դիմելու պատճառներ չի տեսնում:

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Բոլորը հետևում են, թե ինչ է կատարվում աշխարհում, և ինչ նշանակություն ունի լոքդաունը: Չեմ կարծում, որ մենք այսօր ունենք մի իրավիճակ, որի պատճառով պետք է դիմենք լոքդաունի: Եթե ամփոփենք ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի, եվրոպական տարբեր երկրների անցած փորձը, այս պահի դրությամբ նման օրակարգ չենք ունենա»,- նշեց փոխվարչապետը:

Նա կոչ արեց բոլորին հետևել Կառավարության ընդունած կանխարգելիչ միջոցառումներին: Գրիգորյանի խոսքով` հակահամաճարակային կանոնների պահպանումն ամենաարդյունավետ լուծումն է իրավիճակից դուրս գալու համար: