Արդեն երրորդ օրն է, ինչ թշնամու սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում են համայնքապատկան անտառային ծածկույթները:
Այն կազմում է ավելի քան 150հա տարածք: Թշնամին մշտական նշանառության տակ է պահում Ննգին ու հարակից տարածքները։ Բարեբախտաբար, այսօրվա հրետակոծության ընթացքում մարդկային կորուստներից հաջողվել է խուսափել։
Այս մասին փոխանցում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով Մարտունու շրջանի Ննգի համայնքի ղեկավարին։
02.11.2020
Թշնամին մշտական նշանառության տակ է պահում Ննգին ու հարակից տարածքները․ Մարտունու շրջանի Ննգի համայնքի ղեկավար
