Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման աշխատանքներում կարևորագույն ուղղություններից է, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
«Ըստ էության, խոսքը երկու երկրների համար խաղաղ գոյակցությունից կոնկրետ գործնական օգուտներ քաղելու հնարավորության մասին է։ Ռուսաստանը այս գործընթացի անմիջական մասնակիցն է», – ТАСС-ին տված հարցազրույցում ասել է նա:
Նրա խոսքով` փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում կարևոր նախապատրաստական աշխատանք է կատարվել տարածաշրջանում ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ։
«Ներկայումս միասնական «փաթեթ է հղկվում». այս մոտեցումը կապահովի կայացված որոշումների կայունությունը», – նկատել է Անդրեյ Ռուդենկոն։
Այս մասին գրում է «Ազատությունը»։ Ավելին՝ սկզբաղբյուրում։