2021թ. պետական բյուջեի նախագծով չկա 21% պարգևավճարների բարձրացում․ Ալեն Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Հարգելի հայրենակիցներ

✅ 2021թ. պետական բյուջեի նախագծով ՉԿԱ 21% պարգևավճարների բարձրացում։

✅ Պատգամավորները պատերազմից հետո պարգևավճար չեն ստացել և չեն ստանալու:

✅ Պատերազմից առաջ նույնպես մի քանի ամիս չեն ստացել (փոխանցվել է կովիդ հիմնադրամին)։ Ստացել են Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ։

✅ Պարգևավճար չստանալուց բացի՝ պատգամավորների մի մասն իրենց աշխատավարձն ամբողջությամբ կամ մասնակի փոխանցել են հիմնադրամին։ Ոչ միայն հիմա, այլև նախորդ ամիսներին։ Մարդիկ կան, մի քանի միլիոն դրամ են փոխանցել։

✅ Պատգամավորներն այս ամենի մասին չեն խոսում։

Հիմա 2 հարց. Ի՞նչ նպատակ են հետապնդում պատերազմի օրերին ՀՀ իշխանության վերաբերյալ ՍՈՒՏ տարածող և ՇԱՀԱՐԿՈՒՄՆԵՐ անող անձիք, կայքերը, ֆեյքերը և իրենց հետևում թաքնված դերակատարները: Ի՞նչ տարբերություն կա իրենց և Ալիևի կամ Էրդողանի քարոզիչների միջև:

Հ.Գ. Համացանցի տարբեր հարթակներում տեսնում եմ շատ քաղաքական ընդդիմախոսների, որոնք այս օրերին իրենց գիտելիքը, կարողությունները դրել են ու բանեցնում են մեկ ընդհանուր նպատակի համար` ադրբեջանա-թուրքական ճակատը ջարդելու համար: