Երեկ առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության մեղադրյալի կարգավիճակ ստացած Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում, հերքել իրեն առնչվող նոր մեղադրանքը, այն որակել անհիմն:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
«Ազատության» հետ զրույցում նրա փաստաբանը փոխանցեց՝ նոր քրեական գործը հարուցվել է 7 տարի առաջ՝ 2019 թվականին, և իր բիզնեսը հավատարմագրային կառավարման հանձնած Ծառուկյանն այդ մասին երեկ է տեղեկացել:
Փաստաբանն ասաց նաև, որ դեռ 2019-ին այդ բիզնես ընկերություններում ստուգումներ են արվել, և որևէ խախտում չի հայտնաբերվել: Նա, սակայն, չնշեց, թե որ մեծահարուստ գործարարի ընկերություններն են հայտնվել իրավապահների ուշադրության տակ: Ասաց՝ նախաքննության գաղտնիքից ելնելով շատ մանրամասներ չի կարող բացահայտել:
Ավելին՝ սկզբնաղբյուրում



















