Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է կանգնեցնել պատերազմը Արցախում։ Այդ մասին տեղեկացնում է ռուսական ՌԻԱ-նովոստի գործակալությունը։
Այլ մանրամասներ դեռ չեն փոխանցվում։
10։41-ին լրացված․
Ալիևը նման հայտարարություն անելիս նշել է նաև պայմանը ըստ որի, եթե այսպես կոչված գրավված տարածքները ազատագրվեն, ինքը կդադարեցնի պատերազմը։
Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ և ահաբեկիչ վարձկանների մասնակցությամբ Ադրբեջանի կողմից պատերազմը Արցախում սանձազերծվել էր սեպտեմբերի 27-ին։