Տեղի է ունեցել ՔՊ պատգամավորների հանդիպումը Վահագն Խաչատուրյանի հետ

Այսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հանդիպումը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի հետ։

ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները կառաջադրեն Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։

Այդ մասին հայտնում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։