ԱՄՆ կարևորում է Անկարայի դերը, բայց չի հանդուրժի սադրանքներ. ԱՄՆ պետքարտուղարություն

Ամերիկայի ձայնը հաղորդում է․

Մենք ցանկանում ենք պահպանել Թուրքիային Արևմուտքում, հայտարարել է ռազմաքաղաքական գծով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քլարք Քուփերը լրագրողների հետ զրույցում:

Նա կարևորել է Թորքիայի դերակատարությունը ՆԱՏՕ-ի դաշինքում, սակայն ընդգծել՝ Վաշինգտոնը չի հանդուրժի Անկարայի կողմից դաշնակիցներին և գործընկերներին ուղղված ցանկացած սադրանք:

Անդրադառնալով Միջերկրածովում Թուրքիայի վարած քաղաքականությանը Քլարքը նշել է, որ ԱՄՆ-ը հորդորել է Թուրքիային և Հունաստանին, ինչպես նաև Թուրքիային և Կիպրոսին կարողանալ նվազցնել լարվածությունը, որը դրականորեն կազդի ՆԱՏՕ-ի դաշինքի վրա: Ոչ մեկի, ներառյալ Թուրքիայի, շահից չի բխում այս տարածաշրջանում լարվածության աճը, ասում է պետքարտուղարի տեղակալը:

Խոսելով Թուրքիայի կողմից S-400 հրթիռային համակարգի մասին՝ դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը Թուրքիային. այս համակարգի ձեռքբերումը միանշանակ անընդունելի է, որը սպառնում է պատժամիջոցների կիրառմամբ Անկարայի հանդեպ: Քլարկը փաստում է՝ անցած տարի Վաշինգտոնը արդեն ստիպված էր վճռական քայլերի դիմել և հեռացնել Թուրքիային Joint Strike Fighter ծրագրից, որը կապված է F-35 կործանիչների արտադրության հետ:

Նա նաև հավելեց, որ երկխոսությունը թուրք գործընկերների հետ S-400- ի չգործարկման հարցում դեռևս շարունակվում է:

՛՛Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, ապա դրանք միշտ էլ դիտարկվել են: Մի բան պետք է հիշել, երբ խոսում ենք CAATSA կանոնադրության մասին, որ պատժամիջոցների վերանայման, քննարկման կամ կիրառման մասին որոշումները չեն պարունակում ժամանակացույց: Այնպես որ, դա մի բան է, որից փորձել ենք խուսափել Թուրքիայի դաշինքի պատճառով, բայց ես պարզապես կասեի, որ այն ենթադրությունը, որ դրանք այլևս արդիական չեն, նույնպես ճիշտ չէ՛՛,- ասել է պետքարտուղարի տեղակալը:

Նա նաև ընդգծել է, որ սերտ շփումները թուրքական կողմի հետ շարունակվում են տարբեր մակարդակներում: