ՄԱԿ-ի ԱԽ անդամ պետությունը տապալել է Արցախ հարցով նախատեսվող հայտարարությունը. ԱԳ փոխնախարարը մանրամասնում է

ՄԱԿ-ը միակ կազմակերպությունն է, որն անվտանգության խորհրդի որոշմամբ Արցախի պատերազմի հարցով ուղղակի միջամտելու լիազորություն ունի, սակայն վերջերս անվտանգության խորհրդի մշտական անդամ պետություններից մեկը տապալել է մի կարևոր հայտարարություն, որը պետք է արվեր փակ նիստի արդյունքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն՝ ԱԺ մշտական հանձնաժողովներում 2021-ի բյուջեի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանի հարցին:

«Որևէ միազգային կազմակերպություն՝ բացառությամբ ՄԱԿ-ի, ուղղակի միջամտելու լիազորություն չունի, միայն ՄԱԿ-ն է, ու դրա համար անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի որոշում, որը կարող է լինել տարբերակված, կարող են լինել տնտեսական սանկցիաներ, կարող է լինել ընդհուպ մինչև ուժի կիրառում»,-ասաց Քոչարյանը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։