Քանի դեռ պաշտոնական տեղեկատվություն չի տրվել, մի տարածեք ադրբեջանական պրոպագանդայի կեղծիքները. Հայկ Կոնջորյան

Լուսանկարը՝ Հայկ Կոնջորյանի ֆեյսբուքյան էջից

Իշխանական պատգամավոր Հայկ Կոնջորյանը գրում է.

«Այսօր թշնամին անցել է լայնածավալ տեղեկատվական գրոհի. հարձակվում է կեղծ լուրերով, ֆեյքերով, Ալիևով։ Գլխավոր նպատակը՝ ստիպել մեզ մտածել այն, ինչ իրենք են ցանկանում։ Հետևաբար, եթե կարդում եք նման լուրեր, մտածեք ճիշտ հակառակը, հետո ստուգեք մեր պաշտոնական աղբյուրներից։

Քանի դեռ պաշտոնական տեղեկատվություն չի տրվել, մի տարածեք ադրբեջանական պրոպագանդայի կեղծիքները՝ ինչպես օնլայն տիրույթում, այնպես էլ բանավոր խոսակցություններում ձեր ծանոթների հետ։

Տղերքը ճակատում կենաց մահու կռիվ են տալիս հանուն հաղթանակի։ Իսկ մենք թիկունքում պետք է տանք մեր կռիվը, և այդ կռվի մեջ, առավել քան երբևէ, կարևոր է պահել լռությունը։ Քանի դեռ զինվորը կռվում է հանուն հաղթանակի, մենք էլ եկեք՝ լռենք հանուն հաղթանակի։ Այսօր, առավել քան երբրև, լռությունը ոսկի է»։