ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին
ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին

Հարգելի խորհրդարան,
2008 փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների կեղծումը եւ մարտիմեկյան սպանդը Հայաստանում ստեղծել են խորը քաղաքական ճգնաժամ, որի հետեւանքբերը մինչեւ այսօր հաղթահարված չեն: Իշխանության ոչ-լեգիտիմության ճգնաժամը, մարտի 1-ի սպանությունների պարտակումը եւ ժողովրդավարական ազատությունների այլ սահմանափակումները միայն խորացնում են իշխանության օտարումը ժողովրդից, նպաստում հուսալքությանն ու արտագաղթին: Սակայն կա մի հարց, որը շատ է լարում իրավիճակը եւ թունավորում ներքաղաքական մթնոլորտը:

Դա քաղբանտարկյալների առկայության հարցն է: 2008 թվականի տխրառչակ իրադարձություններից հետո ունեցանք ավելի քան 150 քաղբանտարկյալ: Նրանք վերջնականապես ազատվեցին 2011 թվականի մայիս-հունիսին, ինչ հնարավոր դարձրեց իշխանությունների եւ Հայ Ազգային Կոնգրեսի միջեւ երկխոսության ծավալումը: Երկկխոսությունը ընդհատվեց օգոստոսի 9-ի ոստիկանության սադրանքից հետո, երբ նորից Հայաստանում հայտնվեցին քաղբանտարկյալներ՝ ի դեմս Կոմգրեսի երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի: Դատավարությունը ծաղր էր արդարադատության նկատմամբ, քանի որ բացի ոստիկանության աշխատակիցների հակասական ցուցմունքների, մեղադրանքի որեւէ ապացույց այդպես էլ չներկայացվեց: Ավելին, Տիգրան Առաքելյանին, Արտակ կարապետյանին, Սարգիս Գեւորգյանին, Դավիթ Քիրամջյանին առաջին ատյանի դատարանը նշանակեց համապատասխանաբար՝6, 3, 2 եւ 2 տարի ազատազրկում: Վերաքննիչ դատարանի ակնկալվող ապօրինի որոշումից հետո մենք Հայաստանում կունենանք արդեն 4 քաղբանտարկյալ: Մեր դիվանագիտական շփումներից ելնելով, կարող եմ փաստել, որ միջազգային հանրությունը նման դրակոնյան դատավճիռների կայացումը միանշանակ ընկալում է որպես քաղաքական հետապնդում:

Հայաստանը կանգնած է ծանր արտաքին մարտահրավերների առջեւ: Պետականորեն մտածող ցանկացած ուժ նման իրավիճակներում իրենից կախված ամեն ինչ անում է ներքին քաղաքական լարվածությունները թուլացնելու նպատակով: Կասկած չունենաք, որ քաղբանտարկյալների առկայությունը երկրում սրելու է ներքին քաղաքական լարվածությունները, վնասելու է Հայաստանի միջազգային վարկին եւ դառնալու է ավելորդ ճնշումների առիթ:

Ցուցադրեք, որ ընդունակ եք պետական մտածողության, մի վերածվեք ժողովրդավարական ազատությունների համար պայքարող երիտասարդների դահիճների: Եւ մեզ հեքիաթներ մի պատմեք դատական իշխանության անկախության մասին, ազատ արձակեք նրանց ուղիղ այնպես, ինչպես որոշել եք նրանց կալանավորել:

Մեր երիտասարդների ճակատագրով մտահոգ բոլոր պատգամավորներին հրավիրում եմ որբաթ օրը ժամը 14.00-ն դատախազության դեմ անցկացվող բողոքի ակցիային:

Լևոն Զուրաբյան

11.09.2012

ՀՀ Ազգային Ժողով