«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը սրտի կաթված ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկացնում է Հարությունյանի որդին՝ Շահենը: Շահեն Հարությունյանը գրում է.
«Հարգելի’ բարեկամներ։
Տեղեկացնում ենք, որ Շանթ Հարությունյանը սեպտեմբերի 4-ին տեղափոխվել է հիվանդանոց սրտի կաթված (ինֆարկտ) ախտորոշմամբ։ Տեղի է ունեցել սրտի ստենդավորում։ Այժմ Շանթ Հարությունյանը գտնվում է ապաքինման փուլում»։



















