Ամենաարդար եւ թափանցիկ ընտրություննե ՞րը. Ըստ վերլուծաբանների կիրառվել են խախտումների կատարելագործված մեխանիզմներ

Ամենաարդար եւ թափանցիկ ընտրություննե ՞րը. Ըստ վերլուծաբանների կիրառվել են խախտումների կատարելագործված մեխանիզմներ
Ամենաարդար եւ թափանցիկ ընտրություննե ՞րը. Ըստ վերլուծաբանների կիրառվել են խախտումների կատարելագործված մեխանիզմներ

Մինչ իշխանությունները, որոնք առաջատարի դիրք են զբաղեցրել մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրություններում հայտարարում է, որ տեղի ունեցածը Հայաստանում 21-րդ ամենաարդար եւ թափանցիկ ընտրություններն էին, ընդդիմությունը, տեղական դիտորդներն ու վերլուծաբանները պնդում են, որ ամեն ինչ ընթացել է «ընդունված սցենարի համաձայն»`խախտումներով, կեղծիքներով եւ տոտալ ճնշումներով:

«Ես ամբողջ օրը հետեւել եմ թե՛ լրահոսին, թե՛ սոցիալական ցանցերին, թե՛ քաղաքական շտաբների կողմից եկած հայտարարություններին, թե՛ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձագանքներին, եւ մի բան կարող ենք արձանագրել. Հայաստանի պատմության` 21-րդ դարի պատմության ընթացքում այս ընտրությունները լավագույնն են, եւ եթե որեւէ մեկը ունի այլ կարծիք, թող խնդրեմ ներկայացնի փաստեր, ոչ թե հռետորական ելույթներ ունենա, այլ` կոնկրետ փաստեր։ Նման փաստեր չեն եղել. եթե լինեին` արդեն բազմիցս նշված կլինեին»,-«Ազատություն» ռադիոկայանին ասել է ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Հիշեցնենք, որ ԿԸՀ հաշվարկների համաձայն, հինգերորդ գումարման ԱԺ-ում ներկայացված 8 կուսակցությունն +մեկ դաշինքից, տեղեր կունենան ՀՀԿ-ն (44,05 %), ԲՀԿ-ն (30,20 %), ՀԱԿ դաշինքը (7,10 %), ՀՅԴ-ն (5,73 %), «Ժառանգությունը» (5,79 %) եւ ՕԵԿ-ը (5,49 %):

Այսինքն, անցողիկ շեմը չեն հաղթահարել ՀԴԿ-ն, ՀԿԿ-ն, եւ «Միավորված հայեր» կուսակցությունները:

Որոշ միջազգային դիտորդներ արդեն հայտարարել են, որ Հայաստանը կարող է հպարտանալ մայիսի 6-ի ընտրություններով, սակայն այս կարծիքը բոլորը չէ, որ կիսում են:

Խորհրդարանական ընտրությունների անցկացման լայնածավալ ընտրակաշառքներն ու ընտրախատումների մեխանիզմեների կատարելագործումը, ըստ վերլուծաբանների, նորից հանրապետականներին թույլ տվեց ներխուժել քաղաքական դաշտ:

«Համատարած կաշառքներ, թե ընտրություններից առաջ, թե ընտրության օրը, դրսից մեքենաներով մարդկանց բերել, տեղափոխել մի ընտրատեղամասից մյուսը, անձնագրային քվեարկումներ. Սա ընտրություններ չէր, պարզապես ընտրություն անունը կրող մի միջոցառում»,- «Մեդիալաբին» ասում է ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Ըստ նրա՝ 2012-ի ընտրությունները ոչնչով չէին տարբերվում նախորդից՝ պարզապես ընտրախախտումների մեխանիզմներն էին կատարելագործվել:

Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշում, որ ընտրողը ազատ կամքի արտահայտում այս ընտրություններին ընդհանրապես չունեցավ:

«Թե ծրագրային, թե տեխնիկական, թե կազմակերպչական առումով ազատ ընտրելու իրավունքը չիրականացավ: Անընդհատ տեղի էին ունենում ճնշումներ, մեծածավալ ընտրակաշառքներ եվ այդ ամենը իշխանության գիտակցված անգործությամբ: Ըստ նախօորոք մշակված սցենարի ընտրություններն անցան ընտրախախտումների լայածավալ կիրառմամբ»,- ասում է Սաքունցը:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am